18:20  ,  22 մարտի, 2012

ՈւԵՖԱ-ն ու ակումբները պայմանավորվեցին

Ստամբուլում ՈւԵՖԱ-ի եւ Եվրոպական ակումբների ասոցիացիայի ստորագրած Փոխըմբռնման հուշագիրը պատմական է եվրոպական ակումբային ֆուտբոլի համար, հայտարարել է Ասոցիացիայի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն:

«ՈւԵՖԱ-ն հստակ ճանաչում է ակումբների կարեւոր նշանակությունը եւ ազգային հավաքականների հաջողություններում ունեցած ներդրումը: Համաձայնագիրը արտացոլում է ակումբների եւ հավաքականների միջեւ հավասարակշռությունը որպես եվրոպական ֆուտբոլային ընտանիքի լուրջ հաջողություն:

Եվրո-2012-ի եկամուտներից ակումբները կստանան 100 միլիոն եվրո, իսկ Եվրո-2016-ից 150 միլիոն»,- ասել է Ռումենիգեն:

Միշել Պլատինին հայտարարել է, որ ազգային ասոցիացիաների եւ ակումբների միացյալ դիրքորոշումը միայն օգուտ կբերի եվրոպական ֆուտբոլին, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով