19:03  ,  26 հունվարի, 2024

Յայա Սանոգոն հեռացավ «Ուրարտուից»

30-ամյա հարձակվող Յայա Սանոգոն հեռացել է ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուից»։ Երեւանյան թիմն ու Յայա Սանոգոն երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը «Ուրարտու» էր տեղափոխվել 2023 թվականի հունվարին։

Յայա Սանոգոն «Ուրարտուի» կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 16 հանդիպման, դարձել է 7 գոլի հեղինակ։ Անցած մրցաշրջանում Սանոգոն երեւանյան թիմի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։

Transfermarkt-ը Յայա Սանոգոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 250 հազար եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում