11:24  ,  26 հունվարի, 2024

AusOpen. Նովակ Ջոկովիչը պարտվեց Յանիկ Սիներին

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը չկարողացավ պաշտպան Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Մելբուրնում ավարտին մոտեցող մրցաշարի կիսաեզրափակիչում սերբ թենիսիստը մրցեց աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիների հետ, որն առավելության հասավ 6:1, 6:2, 6:7 (6:8), 6:3 հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 26 րոպե։

Եզրափակիչում Յանիկ Սիների մրցակիցը կլինի Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան, 3) - Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա, 6) դիմակայության հաղթողը։

Սիներն առաջին իտալացի թենիսիստն է, որը տղամարդկանց մենախաղում հասնում է այս մրցաշարի եզրափակիչ։

Australian Open-ի մրցանակային հիմնադրամը 58 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English