18:24  ,  22 հունվարի, 2024

«Փյունիկը» պարտվեց «Շախտյոր Դոնեցկին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երեւանի «Փյունիկը» Թուրքիայում ընկերական հանդիպում անցկացրեց ուկրաինական «Շախտյոր Դոնեցկի» հետ։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:2 հաշվով։

«Փյունիկը» հաջորդ ստուգողական խաղում հունվարի 29-ին կմրցի բոսնիական «Բորացի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով