15:56  ,  22 հունվարի, 2024

Լա Լիգա․ Դովբիկը հավասարվեց Բելինգեմին լավագույն ռմբարկուների մրցավազքում

«Ժիրոնայի» ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի խաղում (5:1) «Սեւիլիային» երեք գոլ խփելու շնորհիվ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուների մրցավազքում 14 գոլով հավասարվեց Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին։

Արտյոմ Դովբիկը նաեւ կատարել է 5 գոլային փոխանցում, ինչի շնորհիվ «գոլ + փոխանցում» համակագրով նա լավագույնն է՝ 19 միավոր։ Բելինգեմը 3 գոլային փոխանցում ունի։

«Ժիրոնան» 52 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում