Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ լեհական «Լեխիայի» պաշտպան Լեւոն Հայրապետյանը նոյեմբերի 14-ին վիրահատվել է Մյունխենում: 23-ամյա ֆուտբոլիստի ծնկի վիրահատությունը հաջող է անցել: Այդ մասին NEWS.am Sport-ին հայտնեց Հայրապետյանին մոտ կանգնած աղբյուրը:
Հիշեցնենք, որ Լեւոն Հայրապետյանը վնասվածք էր ստացել սեպտեմբերի 11-ին կայացած աշխարհի 2014թ. առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի՝ Բուլղարիա – Հայաստան (1:0) խաղում՝ փոխարինվելով առաջին խաղակեսի վերջնամասում: Վնասվել էր պաշտպանի ծնկահոդի խաչաձեւ կապանը, նաեւ մեջի ջիլը: Հայրապետյանի ապաքինման համար կպահանջվի մոտ չորս ամիս:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում