19:32  ,  20 հունվարի, 2024

Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սուսաննա Գաբոյանը՝ Հայաստանի չեմպիոններ

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը երկրորդ անգամ նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։

Հայաստանի 84-րդ առաջնության վերջին տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց Արթուր Դավթյանին և 6 միավորով միանձնյա գրավեց առաջին տեղը։

Կանանց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը երրորդ անգամ նվաճեց Սուսաննա Գաբոյանը, որը կանանց 79-րդ առաջնության վերջին տուրում պարտության մատնեց Մելինե Հարությունյանին և 7,5 միավորով միանձնյա գրավեց առաջին տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում