17:58  ,  20 հունվարի, 2024

Կամո Հովհաննիսյանը միացավ «Արարատ-Արմենիային»

«Արարատ-Արմենիային» է միացել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Կամո Հովհաննիսյանը ֆուտբոլային կարիերան սկսել է Երևանի «Փյունիկում»,  հանդես է եկել նաեւ Երևանի «Ալաշկերտում»,  բելառուսական «Տորպեդո Ժոդինոյում», նաև ղազախական «Ժետիսու», «Կայրաթ» և «Աստանա» ակումբներում։

Կամո Հովհաննիսյանը Հայաստանի հավաքականի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներից է. Հայաստանի կրկնակի չեմպիոն և քառակի գավաթակիր «Փյունիկի» կազմում ու Ղազախստանի կրկնակի չեմպիոն «Աստանայի» և «Կայրաթի» և գավաթակիր` «Կայրաթի» կազմում։

Կամո Հովհաննիսյանը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 78 խաղ և հեղինակել 3 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով