16:12  ,  19 հունվարի, 2024

Կամո Հովհաննիսյան․ Ցանկանում էի մնալ «Աստանայում»

Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը խոսել է ղազախական «Աստանայից» հեռանալու պատճառների մասին։ Ակումբը չէր երկարաձգել 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը։

«Ես ցանկանում էի մնալ «Աստանայում», եւ մենք ունեցել ենք բանակցություններ։ Բայց մեր կարծիքները չհամընկան, եւ ես որոշեցի չմնալ։

Անցած մրցաշրջանում մենք մասնակցում էինք եվրագավաթների, եւ դա շատ ուժեր էր խլում։ Մեր նպատակն էր եվրագավաթներից մեկի խմբային փուլ դուրս գալը։ Այդ պատճառով մենք ավելի շատ ուժեր տրամադրեցինք եվրագավաթներին, քան ներքին առաջնությանը։ Թեեւ կարծում եմ՝ մենք պետք է նվաճեինք նաեւ երկրի չեմպիոնի տիտղոսը, քանի որ մեր կազմը դա թույլ էր տալիս։

Հիշարժան հանդիպումներ շատ են եղել, հատկապես, եվրագավթներում։ Մթնոլորտը շքեղ էր, երկրպագուները մեզ առաջ էին մղում եւ ուժ տալիս։ Դրա համար շնորհակալ եմ նրանց։

Սովորել եմ Ղազախստանին, արդեն վեց տարի այստեղ եմ։ Ընտանիքիս համար էլ հեշտ էր հարմարվել եւ ապրել այստեղ։ Վստահաբար, հարմարվել եմ Ղազախստանին։

Այլ ակումբների հետ կան որոշ խոսակցություններ, բայց ստույգ որեւէ բան ասել դեռ չեմ կարող։ Իհարկե, կցանկանայի մնալ Ղազախստանի առաջնությունում, բայց ամեն ինչ չէ, որ ինձնից է կախված։

Ղազախստանի առաջնությունը շատ սպեցիֆիկ է։ Առաջնությունը ուշ է մեկնարկում եւ շուտ ավարտվում։ Ենթակառուցվածքը կարող էր ավելի լավը լիներ։ Շատ են արհեստական խաղադաշտերը, որոնք լավագույն որակի չեն։

Աստանայի եւ Ալմաթիի միջեւ համեմատություն անելիս, իհարկե, ավելի հարմարավետ է Ալմաթին։ Քաղաքը շատ գեղեցիկ է, հարմար։ Ամեն ինչ կա հարմարավետ եւ հանգիստ կյանքի համար»,- Կամո Հովհաննիսյանի խոսքը մեջբերում է sports.kz-ն։

Կամո Հովհաննիսյանը «Աստանայի» կազմում դարձել է Ղազախստանի չեմպիոն եւ սուպերգավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում