18:05  ,  22 մարտի, 2012

Պլատինին կքվեարկի Թուրքիայի օգտին

Միշել Պլատինին Ստամբուլում ընթացող ՈւԵՖԱ-ի կոնգրեսում հայտարարել է, որ Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի ընտրապայքարում կաջակցի Թուրքիային: Պլատինին սակայն մեկ վերապահում ունի: Նրա որոշման վրա կարող է ազդել 2020թ. Օլիմպիական խաղերի մայրաքաղաքի ընտրությունը: Ստամբուլը եւս հավակնում է Օլիմպիական խաղերի անցկացմանը:

«Թուրքիան ուժեղ հայտ ուներ Եվրո-2016-ի համար, սակայն հաղթեց Ֆրանսիան: Եվրո-2020-ի թուրքական հայտն ավելի լավը կլինի, սակայն միակ հիմնախնդիրն այն է, որ Ստամբուլը 2020թ. ամառային Օլիմպիական խաղերի անցկացման թեկնածու է: Եթե Ստամբուլը չստանա Օլիմպիական խաղերի իրավունքը՝ ես կքվեարկեմ Թուրքիայի օգտին: Պետք է, որ Թուրքիան ընդունի Եվրոպայի առաջնություն», - Պլատինիի խոսքը մեջբերում է AFP-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով