17:46  ,  18 հունվարի, 2024

Անելկան այցելել է «Փյունիկի» ակադեմիա (տեսանյութ)

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Եվրոպայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, փարիզյան ՊՍԺ-ի դեսպան Նիկոլա Անելկան այցելել է Երեւանի «Փյունիկի» ակադեմիա։

Անվանի ֆուտբոլիստն այս օրերին հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի հրավերով Հայաստանում է: Հունվարի 17-ին Նիկոլա Անելկան այցելել էր լեգենդար ֆուտբոլիստ, միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի ակադեմիա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում