12:45  ,  14 նոյեմբերի, 2012

Մուհամեդ Ալին՝ «Բռնցքամարտի արքա»

Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդի (WBC) մրցանակաբաշխության ժամանակ Մուհամեդ Ալին կարժանանա «Բռնցքամարտի արքա» կոչմանը: Այդ մասին հայտարարել է WBC-ի նախագահ Խոսե Սուլեյմանը, հայտնում է Boxingscene-ը:

«Ալիի գավազանն ու թագը գրեթե պատրաստ են: Մրցանակաբաշխության արարողությունը կկայանա դեկտեմբերին, երբ WBC-ն 50-րդ անգամ կուղեւորվի մեքսիկական Կանկուն քաղաք»,- նշել է WBC-ի նախագահը:

70-ամյա Մուհամեդ Ալին այդ կոչմանը կարժանանան բռնցքամարտում ունեցած մեծ ավանդի համար: Մրցանակաբաշխության արարողությանը ներկա կլինեն WBC վարկածով աշխարհի նախկին եւ ներկայիս չեմպիոններ, այդ թվում՝ ուկրաինացի Վիտալի Կլիչկոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում