Հունվարի 25-ից փետրվարի 9-ը «Ուրարտուն» ուսումնամարզական հավաքի կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հավաքի ծրագրով «Ուրարտուն» նախատեսում է 5 ստուգողական հանդիպում անցկացնել։ Մրցակիցների մասին կտեղեկացվի առաջիկայում։
Հայաստանի Պրեմիեր լիգայի 20 տուրից հետո «Ուրարտուն» 34 միավորով չորրորդ տեղում է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում