16:11  ,  17 հունվարի, 2024

«Ուրարտուն» կմեկնի ԱՄԷ, կանցկացնի 5 հանդիպում

Հունվարի 25-ից փետրվարի 9-ը «Ուրարտուն» ուսումնամարզական հավաքի կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հավաքի ծրագրով «Ուրարտուն» նախատեսում է 5 ստուգողական հանդիպում անցկացնել։ Մրցակիցների մասին կտեղեկացվի առաջիկայում։

Հայաստանի Պրեմիեր լիգայի 20 տուրից հետո «Ուրարտուն» 34 միավորով չորրորդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում