21:02  ,  15 հունվարի, 2024

Օգնյեն Չանչարեւիչը միացավ «Նոային»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ, 34-ամյա Օգնյեն Չանչարևիչը կարիերան կշարունակի «Նոայում», հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Սերբ դարպասապահը Հայաստանի առաջնությունում հանդես է գալիս 2017 թվականից։

«Շատ ուրախ եմ, որ միացել եմ «Նոային»։ Ակումբի նախագահի ու տնօրենի հետ հանդիպման ժամանակ ինձ շատ դուր եկավ, թե ինչ նպատակներ են դրված թիմի առաջ։ Շատ հաճելի է, որ ինձ գնահատել ու վստահել են։

Կարծում եմ, որ «Նոայի» հետ մեծ հաջողությունների կհասնենք։ Ես շատ շնորհակալ եմ «Ալաշկերտին», բայց ինձ պետք էր փոփոխություն, քանի որ 34 տարեկան եմ ու դեռ ասելիք ունեմ ֆուտբոլում՝ ոչ միայն «Նոայի» կազմում, այլ նաև Հայաստանի հավաքականի»,- նշեց թիմի նորեկը։

Օգնյեն Չանչարևիչը հունվարի 11-ին էր հեռացել Երեւանի «Ալաշկերտից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով