Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Լանսին» եւ հաղթեց 2:0 հաշվով։
Մրցակցի դարպասը գրավեցին ֆրանսիացի հարձակվող Բրեդլի Բարկոլան ու Կիլիան Մբապեն։
ՊՍԺ-ն 43 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 8 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Նիցայից»։ «Լանսը» 8-րդն է՝ 26 միավոր։
Ֆրանսիայի առաջնություն, 18-րդ տուր
«Լանս» - ՊՍԺ՝ 0:2 (տեսանյութ)
Բրեդլի Բարկոլա, 30, Կիլիան Մբապե, 90
Հեռացում՝ Ժոնատան Գրադի («Լանս»), 45+3
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում