14:09  ,  14 հունվարի, 2024

«Արարատ-Արմենիային» է միացել Հյուսիսային Մակեդոնիայի թիմի դարպասապահը

Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականի 28-ամյա դարպասապահ Դամիան Շիշկովսկին տեղափոխվել է «Արարատ-Արմենիա», հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Դամիան Շիշկովսկին մակեդոնական «Ռաբոտնիչկիի» սան է, կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև բելգիական «Գենտում», ֆիննական «Լահտի», ՌոՊՍ ակումբներում։

Դամիան Շիշկովսկու նախորդ թիմը կիպրական «Դոքսան» էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով