21:14  ,  11 հունվարի, 2024

Արման Ծառուկյան․ Ես կարող եմ Օլիվեյրային տապալել առաջին ռաունդում

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) խոսել է առաջին համար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ առաջիկա մենամարտի մասին։

«Լուրջ մրցակցին արդեն մեկնարկում խեղդումով հաղթելը բարդ է։ Սովորաբար, դրանից առաջ պետք է մրցակցին ուժասպառ անել։ Առաջին երկու ռաունդներում հնարքով հաղթելը բարդ է։ Բայց ես կարծում եմ, որ կարող եմ արդեն առաջին ռաունդում հասնել հաղթանակի։ Ես կապացուցեմ, որ լավագույնն եմ այս գործում։ Ես կարող եմ նրան տապալել առաջին ռաունդում եւ ցույց տալ, որ արժանի եմ չեմպիոնական գոտու համար մենամարտի։

Օլիվեյրային հաղթելուց հետո տիտղոսի համար կմենամարտեմ Իսլամ Մախաչեւի հետ։ Ես մտադիր եմ նրա հետ մենամարտել արդեն ամռանը»,- Ծառուկյանի խոսքը մեջբերում է MMA Junkie-ն։

Արման Ծառուկյանը Օլիվեյրայի հետ կմենամարտի  ապրիլի 13-ին Լաս Վեգասում, UFC 300 մրցաշարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում