17:47  ,  22 մարտի, 2012

Արաբները ցանկանում են գնել ֆրանսիական «Լիլը»

Արաբական Միացյալ Էմիրությունների ներդրողները ցանկություն ունեն գնել ֆրանսիական «Լիլ» ֆուտբոլային ակումբը: Արաբ ներդրողներն այժմ բանակցում են ակումբի նախագահ Միշել Սեյդուի հետ, որը թիմի խոշորագույն բաժնետերն է:

Սեյդուն հայտարարել է, որ լուրջ առաջարկի դեպքում պատրաստ է վաճառել իր բաժնետոմսերը:

Սպասվում է, որ բանակցությունների հանգուցալուծումը կլինի ամռանը, հաղորդում է sports.yahoo.com-ը:

Հիշեցնենք, որ անցած տարի Քաթարի արաբ ներդրողների սեփականություն դարձավ ֆրանսիական ՊՍԺ-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով