Արաբական Միացյալ Էմիրությունների ներդրողները ցանկություն ունեն գնել ֆրանսիական «Լիլ» ֆուտբոլային ակումբը: Արաբ ներդրողներն այժմ բանակցում են ակումբի նախագահ Միշել Սեյդուի հետ, որը թիմի խոշորագույն բաժնետերն է:
Սեյդուն հայտարարել է, որ լուրջ առաջարկի դեպքում պատրաստ է վաճառել իր բաժնետոմսերը:
Սպասվում է, որ բանակցությունների հանգուցալուծումը կլինի ամռանը, հաղորդում է sports.yahoo.com-ը:
Հիշեցնենք, որ անցած տարի Քաթարի արաբ ներդրողների սեփականություն դարձավ ֆրանսիական ՊՍԺ-ն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում