14:19  ,  10 հունվարի, 2024

Արթուր Սերոբյանը Պորտուգալիայի «Կասա Պիա» ակումբից վերադարձավ «Արարատ- Արմենիա»

Պորտուգալական Պրիմեյրայի «Կասա Պիա» ակումբից «Արարատ-Արմենիա» է վերադարձել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

20-ամյա կիսապաշտպանը վարձակալությամբ պորտուգալական թիմ էր տեղափոխվել 2023թ․ աշնանը:

Սերոբյանն «Արարատ-Արմենիայի» գլխավոր թիմում ընդհանուր առմամբ անցկացրել է 4 մրցաշրջան՝ մասնակցելով 40 հանդիպման և  դառնալով 7 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով