Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» վերադարձել է արձակուրդից եւ կսկսի պատրաստվել մրցաշրջանի երկրորդ կեսին։ Երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան էջում։
Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 20 տուրից հետո «Ուրարտուն» 34 միավորով չորրորդ տեղում է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում