11:24  ,  9 հունվարի, 2024

Ժիրայր Շաղոյանը Սոֆիայի ԲԿՄԱ-ից վերադարձել է «Արարատ-Արմենիա»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը բուլղարական «ԲԿՄԱ Սոֆիայից» վերադարձել է «Արարատ-Արմենիա», հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Ժիրայր Շաղոյանն անցած աշնանն էր վարձակալությամբ տեղափոխվել «ԲԿՄԱ Սոֆիա»։

Ժիրայր Շաղոյանը «Արարատ-Արմենիայի» կազմը համալրել էր 2018-ին։ «Արարատ-Արմենիայի» կազմում նա անցկացրել է 64 հանդիպում ու դարձել 11 գոլի հեղինակ, թիմի հետ նվաճել է 2019թ․ Հայաստանի չեմպիոնի կոչումը:

Transfermarkt-ը Ժիրայր Շաղոյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 200 հազար եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով