17:53  ,  8 հունվարի, 2024

«Փյունիկը» վերսկսեց մարզումները (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Փյունիկը» վերադարձել է արձակուրդից։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը վերսկսել է մարզումները։

Երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է լուսանկարներ մարզումից։

Հայաստանի առաջնության 20 տուրից հետո «Փյունիկը» 48 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6-ական միավոր առաջ է երկրորդ եւ երրորդ տեղում գտնվող «Նոայից» եւ «Արարատ-Արմենիայից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում