14:47  ,  8 հունվարի, 2024

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի թիմի հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի հավաքականի հետ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ 

Չեխիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա Պրահայում մարտի 26-ին։

Մարզադաշտը և հանդիպման մեկնարկի ժամը հայտնի կդառնան ավելի ուշ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում