14:53  ,  29 դեկտեմբերի, 2023

Ալեքսանդր Պետրակովը՝ 2023թ․ Հայաստանի լավագույն մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ 

Հայաստանի 2023թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, ով հավաքել է 62 միավոր:

Երկրորդ տեղում 56 միավորով «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն  է: 54 միավորով երրորդ տեղը զբաղեցրել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:

Հայաստանի 2023թ. «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում