12:48  ,  28 դեկտեմբերի, 2023

«Փյունիկի» երկրպագուներն ընտրել են տարվա լավագույն գոլը (տեսանյութ)

Երեւանի «Փյունիկի» երկրպագուներն ընտրել են այս տարվա լավագույն գոլը։

Կիսապաշտպան Արտակ Դաշյանի գոլը շվեդական «Կալմարի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում ճանաչվել է լավագույնը։

Արտակ Դաշյանը սեփական կիսադաշտից կատարած հարվածով գրավել էր մրցակցի դարպասը։ «Փյունիկը» հաղթել էր 2:1 հաշվով եւ դուրս եկել երրորդ փուլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում