Իտալիայի Վալ Դի Զոլդո քաղաքում առաջին անգամ անցկացված Եվրոպայի համալսարանների ձմեռային խաղերի լեռնադահուկային սպորտի մրցաշարում Հայաստանի համալսարանական թիմը զբաղեցրել է երրորդ տեղը ու թիմային պայքարում դարձել է բրոնզե մեդալակիր, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:
Հայաստանի թիմի կազմում ընդգրկված են եղել Գլեբ Մոսեսովը և Ժիրայր Առաքելյանը:
Եվրոպայի համալսարանների ձմեռային առաջին խաղերին մասնակցել են եվրոպական 16 պետությունների 27 համալսարանական թիմեր: Հայաստանի պատվիրակության մասնակցությանն աջակցել է նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը:
Հայաստանի թիմի նորեկ Գլեբ Մոսեսովն արծաթե մեդալ է նվաճել ոլորավայրէջքում: Մոսեսովն ավելի վաղ միջազգային վարկանիշային մրցաշարի էր մասնակցել Ավստրիայի Լեոգանգ քաղաքում և երկու ոսկե մեդալ էր նվաճել՝ առաջ անցնելով 15 պետությունների շուրջ 90 մասնակիցներից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում