13:37  ,  27 դեկտեմբերի, 2023

«Ուրարտուի» հարձակվողը՝ Աբխազիայի լավագույն ֆուտբոլիստ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուի» հարձակվող Լեոն Սաբուան հայրենիքում ճանաչվել է տարվա լավագույն ֆոտբոլիստ։

Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում տեղի է ունեցել «Երիտասարդ առաջնորդ» մրցանակաբաշխությունը, որտեղ Լեոն Սաբուան արժանացել է «տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակին, հաղորդում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը։

Սաբուան 2023 թվականին «Ուրարտուի» դարձել է 9 գոլի հեղինակ, իսկ 2022/23 մրցաշրջանում թիմի հետ դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում