16:58  ,  23 դեկտեմբերի, 2023

ՀՖՖ-ի 7 նոր անդամները

Ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 24-րդ հերթական ժողովը։ 

Oրակարգի հաստատումից հետո ուղերձով հանդես եկավ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

Այնուհետև կայացան ժողովի արձանագրության հաստատման համար պատվիրակների, Հաշվիչ հանձնաժողովի ընտրությունները: Քննարկվեցին ՀՖՖ անդամների ներկայացրած առաջարկությունները:

Օրակարգի հաջորդ կետերով հաստատվեցին ՀՖՖ գործունեության հաշվետվությունը (2022 դեկտեմբեր - 2023 դեկտեմբեր), ՀՖՖ նախորդ ֆինանսական տարվա (2022) ֆինանսական հաշվետվությունը և անկախ աուդիտորական եզրակացությունը, ՀՖՖ 2024 թվականի ֆինանսական տարվա բյուջեն, նշանակվեց ՀՖՖ անկախ աուդիտորը (աուդիտորական ընկերությունը):

Օրակարգի 11-րդ կետը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն էր: ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:

Այնուհետև նշանակվեցին ՀՖՖ Կարգապահական և էթիկայի, ինչպես նաև ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նախագահը, փոխնախագահը, անդամները:

Ժողովի վերջին կետով «Աբովյան ակադեմիա», «Այգ ՖԱ», «Բենտոնիտ ՖԱ», «Լոռի-Վանաձոր ՖԱ», «Վանաձոր ՖԱ», «Օլիմպիա ՖԱ» ՀԿ-ներին և «Ախթամար աղջիկների ֆուտբոլի ակադեմիա» ՍՊԸ-ին շնորհվեց ՀՖՖ անդամություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում