15:02  ,  23 դեկտեմբերի, 2023

Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում

Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում (մինչեւ 2026թ․)։

Մրցակիցը Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզն էր։

Ընտրությանը մասնակցեց ՀՖՖ 25 անդամներից 23-ը։

Արաս Օզբիլիսը ստացավ 3 ձայն, Արմեն Մելիքբեկյանը՝ 20 ձայն։

Քվեարկությանը չմասնակցեցին ՀՖՖ անդամներ, Պրեմիեր լիգայի մասնակիցներ Երեւանի «Նոա» եւ Գյումրիի «Շիրակ» ակումբները, որոնց պատվիրակները չեն ներկայացել ժողովին։

Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունն առաջադրել էր «Անի» ակումբը, որի նախագահը Խորեն Հովհաննիսյանն է։ Արաս Օզբիլիզի թեկնածությունն առաջադրել էր «Ուրարտու» ակումբը, որի նախագահը Ջեւան Չելոյանցն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում