22:37  ,  19 դեկտեմբերի, 2023

Նիկոլայ Ղազարյանի ամենասիրելի գոլը (տեսանյութ)

Երեւանի «Արարատը» ներկայացրել է լուսահոգի Նիկոլայ Ղազարյանի ամենասիրելի գոլը իր կատարմամբ (տեսանյութ

11.07.1972 «Դինամո Կիև» - «Արարատ Երևան» 2:2

«Խաղում էինք Կիևում, 1972-ին: «Դինամոյին» պարտվում էինք 1:2 հաշվով: Խաղավերջում ինձ հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Իսկ գոլը հիշարժան էր ահա, թե ինչու: Դարպասը գրավեցի գլխով՝ օդային մենամարտում հաղթելով փորձառու և ինձնից շատ ավելի բարձրահասակ պաշտպան Վադիմ Սոսնիխինին, կիևցիներին չկարողացավ օգնել նաև իր փառքի գագաթնակետում գտնվող դարպասապահ Եվգենի Ռուդակովը: Մինչ օրս հպարտ եմ այդ գոլով»:

23-ը մայիսի 1976՝ «Սովետսկի Սպորտ»-ին տված հարցազրույցից:

«Արարատ-73»-ի հարձակվող, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին նախագահ Նիկոլայ Ղազարյանը մահացել է դեկտեմբերի 19-ին 76 տարեկանում։

Նիկոլայ Ղազարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին` սկսած 17:00-ից Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Հուղարկավորության արարողությունը` դեկտեմբերի 22-ին, ժամը 13:00-ին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում