Ֆրանսիայի առաջնության 16-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Լիլի» հետ։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում։
66-րդ րոպեին 11-մետրանոցից գոլի հեղինակ դարձավ փարիզյան թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն (տեսանյութ)։
«Լիլին» պարտությունից փրկեց կանադացի հարձակվող Ջոնաթան Դեւիդի գոլն ավելացված չորրորդ րոպեին (տեսանյութ)։
ՊՍԺ-ն 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Նիցայից»։ «Լիլը» չորրորդն է՝ 28 միավոր։
Ֆրանսիայի առաջնություն, 16-րդ տուր
«Լիլ» - ՊՍԺ՝ 1:1
Ջոնաթան Դեւիդ, 90+4 - Կիլիան Մբապե, 66, 11մ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում