02:44  ,  15 դեկտեմբերի, 2023

Կոնֆերենցիաների լիգա․ Փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայում խմբային մրցաշարի արդյունքում՝ հայտնի են փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները։

Խմբերում առաջին տեղ գրաված եւ 1/8 եզրափակիչ դուրս եկած թիմերը․

«Լիլ» (Ֆրանսիա), «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել), «Վիկտորիա» (Չեխիա), «Բրյուգե» (Բելգիա), «Աստոն Վիլա» (Անգլիա), «Ֆիորենտինա» (Իտալիա), ՊԱՕԿ (Հունաստան), «Ֆեներբահչե» (Թուրքիա):

Խմբերում երկրորդ տեղ գրաված եւ փլեյ-օֆֆ դուրս եկած թիմերը․

«Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա), «Գենտ» (Բելգիա), «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա), «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա), «Լեգիա Վարշավա» (Լեհաստան), «Ֆերենցվարոշ» (Հունգարիա), «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա), «Լուդոգորեց» (Բուլղարիա)։  

Եվրոպայի լիգայի խմբերում երրորդ տեղ զբաղեցրած եւ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ դուրս եկած թիմերը․

«Օլիմպիակոս» (Հունաստան), «Այաքս» (Նիդերլանդներ), «Բետիս» (Իսպանիա), «Շտուրմ» (Ավստրիա), «Ռոյալ Յունիոն» (Բելգիա), «Մաքաբի Հայֆա» (Իսրայել), «Սերվետ» (Շվեյցարիա), «Մոլդե» (Նորվեգիա)։  

Անցումային հանդիպումների (փլեյ-օֆֆ) վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին, հանդիպումները՝ փետրվարի 15-ին եւ 22-ին։

1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 23-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում