02:28  ,  14 դեկտեմբերի, 2023

Չեմպիոնների լիգա․ 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ավարտվեց խմբային մրցաշարը եւ հայտնի են 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները։

Առաջին տեղից փլեյ-օֆֆ դուրս եկան Գերմանական «Բավարիան» ու «Բորուսիա Դորտմունդը», անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Արսենալը», իսպանական «Ռեալ Մադրիդը», «Աթլետիկո Մադրիդը», «Ռեալ Սոսիեդադը» եւ «Բարսելոնան»։

Երկրորդ տեղից փլեյ-օֆֆ դուրս եկան դանիական «Կոպենհագնեը», հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը», իտալական «Նապոլին», «Ինտերն» ու «Լացիոն», ֆրանսիական ՊՍԺ-ն, գերմանական «Լայպցիգը» եւ պորտուգալական «Պորտուն»։

1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին։

Изображение

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում