01:58  ,  14 դեկտեմբերի, 2023

ՉԼ․ ՊՍԺ-ն ու «Պորտուն» դուրս եկան 1/8 եզրափակիչ, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ու պորտուգալական «Պորտուն» նվաճեցին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վերջին երկու ուղեգրերը։

F խմբում ՊՍԺ-ն 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց Դորտմունդի «Բորուսիայի» հետ եւ 8 միավորով գրավեց երկրորդ տեղը։ Իտալական «Միլանը» 2:1 հաշվով պարտության մատնեց անգլիական «Նյուքասլ Յունայթեդին», 8 միավորով գրավեց երրորդ տեղը եւ հանդես կգա Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։

H խմբում պորտուգալական «Պորտուն» 5:2 հաշվով հաղթեց ուկրաինական «Շախտյոր Դոնեցկին» եւ 12 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը։ «Շախտյորը» 9 միավորով երրորդն է եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։

Ժամանակից շուտ 1/8 եզրափակիչի ուղեգիրը նվաճած Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» 2:3 հաշվով պարտվեց բելգիական «Անտվերպենին» եւ առաջին տեղում մնաց 12 միավորով։

E խմբում Մադրիդի «Աթլետիկոն» 2:0 հաշվով հաղթեց Հռոմի «Լացիոյին» եւ 14 միավորով գրավեց առաջին տեղը։ «Լացիոն» 10 միավորով երկրորդն է։

Հոլանդական «Ֆեյենորդը» 1:2 հաշվով պարտվեց շոտլանդական «Սելթիկին» եւ 6 միավորով գրավեց երրորդ տեղը՝ նվաճելով Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր։

G խմբում Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց սերբական «Ցրվենա Զվեզդային»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 3:2 հաշվով։

Ժամանակից շուտ 1/8 եզրափակիչի ուղեգիր ապահոված «Մանչեսթեր Սիթին» տարավ 6 հաղթանակ։

Գերմանական «Լայպցիգը» 2:1 հաշվով հաղթեց շվեյցարական «Յանգ Բոյզին», որը 4 միավորով գրավեց երրորդ տեղը եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր

E խումբ

«Աթլետիկո Մադրիդ» - «Լացիո»` 2:0 (տեսանյութ)  

Անտուան Գրիզման, 6, Սամուել Լինո, 51

 «Սելթիկ» - «Ֆեյենորդ»` 2:1

Լուիս Պալմա, 33, 11մ - Յանկուբա Մինտե, 82

Մրցաշարային դրություն․ «Աթլետիկո»՝ 14 միավոր, «Լացիո»՝ 10, «Ֆեյենորդ»՝ 6, «Սելթիկ»՝ 4:

F խումբ

«Նյուքասլ Յունայթեդ» - «Միլան»` 1:2 (տեսանյութ)  

Ժոելինտոն, 33 - Կրիստիան Պուլիշիչ, 59, Սամու Չուկվեզե, 84

«Բորուսիա Դորտմունդ» - ՊՍԺ1:1 (տեսանյութ)  

Քարիմ Ադեյեմի, 51 - Ուորեն Զաիր-Էմերի, 56

Մրցաշարային դրություն․ «Բորուսիա»՝ 11 միավոր, ՊՍԺ՝ 8, «Միլան»՝ 8, «Նյուքասլ»՝ 5:

H խումբ

«Անտվերպեն» - «Բարսելոնա»` 3:2  (տեսանյութ)  

Արթուր Վերմերեն, 2, Վինսենտ Յանսեն, 56, Ջորջ Իլենիհենա, 90+3 - Ֆերան Տորես, 35, Մարկ Գիու, 90+1

«Պորտու» - «Շախտյոր Դոնեցկ»` 5:2 (տեսանյութ)  

Վենդերսոն Գալենո, 9, 43, Մեհդի Թարեմի, 62, Պեպե, 76, Շիկու Կոնսեյսաու, 82 - Դանիիլ Սիկան, 29, Ստեֆեն Էուշտակիու, 73, ինքնագոլ, Էգինալդո, 88

Մրցաշարային դրություն․ «Բարսելոնա»՝ 12 միավոր, «Պորտու»՝ 12, «Շախտյոր»՝ 9, «Անտվերպեն»՝ 3:

G խումբ

«Ցրվենա Զվեզդա» - «Մանչեսթեր Սիթի»` 2:3 (տեսանյութ

Հվան Ին Բյոմ, 76, Ալեքսանդր Կատայի, 90+1 - Միկա Հեմիլթոն, 19, Օսկար Բոբ, 62, Կալվին Ֆիլիպս, 85, 11մ

«Լայպցիգ» - «Յանգ Բոյզ»` 2։1 (տեսանյութ)

Բենիամին Շեշկո, 51, Էմիլ Ֆորսբերգ, 56 - Էբրիմա Կոլի, 53

Մրցաշարային դրություն․ «Մանչեսթեր Սիթի»՝ 18 միավոր, «Լայպցիգ»՝ 12, «Յանգ Բոյզ»՝ 4 «Ցրվենա Զվեզդա»՝ 1։

Изображение

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում