13:06  ,  13 դեկտեմբերի, 2023

«Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանի ասուլիսը՝ ուղիղ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երեւանի «Փյունիկի» սեփականատեր-նախագահ Արթուր Սողոմոնյանը հրավիրել  է մամուլի ասուլիս։

Թեման Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքն է նախորդ չորս տարիներին եւ ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրությունները։

Պաշտոնին հավակնում են Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը եւ ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Օզբիլիսի թեկնածությունն առաջադրել է Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր Երեւանի «Ուրարտուն», Մելիքբեկյանի թեկնածությունը՝ Երեւանի «Անի» ֆուտբոլային ակումբը, որի նախագահն է Խորեն Հովհաննիսյանը։

Ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին ՀՖՖ հերթական ժողովի ընթացքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում