09:04  ,  13 դեկտեմբերի, 2023

Չեմպիոնների լիգա․ 1/8 եզրափակիչի 14 մասնակից հայտնի է

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում արդեն հայտնի է 1/8 եզրափակիչի 14 մասնակից։

Պայքարը փլեյ-օֆֆում կշարունակեն կատալոնական «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն», իտալական «Նապոլին», «Լացիոն» ու «Ինտերը», գերմանական «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան» ու «Լայպցիգը», իսպանական «Ռեալ Սոսիեդադը», տիտղոսը պաշտպանող անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու Լոնդոնի «Արսենալը», հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը», դանիական «Կոպենհագենը»։

Վերջին 2 ուղեգրերին հավակնում են F խմբից՝ ֆրանսիական ՊՍԺ-ն, անգլիական «Նյուքասլը» եւ իտալական «Միլանը», H խմբից՝ պորտուգալական «Պորտուն» ու ուկրաինական «Շախտյոր Դոնեցկը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English