23:45  ,  12 դեկտեմբերի, 2023

ՉԼ․ «Արսենալն» ու «ՊՍՎ Էյնդհովենը» խաղացին ոչ ոքի, «Լանսը» հաղթեց «Սեւիլիային» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում մեկնարկեց վերջին տուրը։

B խմբում Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալն» արտագնա խաղում 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» հետ։

Ֆրանսիական «Լանսը» 2:1 հաշվով պարտության մատնեց իսպանական «Սեւիլիային»։

«Արսենալն» ու «ՊՍՎ Էյնդհովենը» նախքան վերջին տուրն էին նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգրեր։

«Լանսը» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր

Դեկտեմբերի 12

B խումբ

«ՊՍՎ Էյնդհովեն» - «Արսենալ»`1:1 (տեսանյութ)

Յորբե Վերտեսեն, 50 - Էդի Նկետիա, 42

«Լանս» - «Սեւիլիա»` 2:1 (տեսանյութ)

Պշեմիսլավ Ֆրանկովսկի, 63, 11մ, Անժելո Ֆյուլժինի, 90+6 - Սերխիո Ռամոս, 79, 11մ

Մրցաշարային դրություն․ «Արսենալ»՝ 13 միավոր, «ՊՍՎ Էյնդհովեն»՝ 9,  «Լանս»՝ 8, «Սեւիլիա»՝ 2:

А խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բավարիա»` 00:00 (Երեւանի ժամանակ)

«Կոպենհագեն» - «Գալաթասարայ»` 00:00

Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝ 13 միավոր, «Կոպենհագեն»՝ 5, «Գալաթասարայ»՝ 5, «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 4:

C խումբ

«Ունիոն Բեռլին» - «Ռեալ Մադրիդ»՝ 00:00

«Նապոլի» - «Բրագա»՝ 00:00

Մրցաշարային դրություն․ «Ռեալ»՝ 15 միավոր, «Նապոլի»՝ 7, «Բրագա»՝ 4, «Ունիոն Բեռլին»՝ 2:

D խումբ

«Ինտեր» - «Ռեալ Սոսիեդադ»` 00:00

«Զալցբուրգ» - «Բենֆիկա»` 00:00

Մրցաշարային դրություն․ «Ռեալ Սոսիեդադ»՝ 11 միավոր, «Ինտեր»՝ 11, «Զալցբուրգ»՝ 4, «Բենֆիկա»՝ 1:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում