23:35  ,  12 դեկտեմբերի, 2023

ՉԼ․ «Ինտերի» մեկնարկային կազմը

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերը» կընդունի իսպանական «Ռեալ Սոսիեդադին»։ Երկու թիմերն էլ ապահովել են 1/8 եզրափակիչի ուղեգրեր։

Միլանյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ինտեր»․ Զոմեր, Դարմիան, Աչերբի, Կառլոս, Կուադրադո, Ֆրատեզի, Չալհանօղլու, Մխիթարյան, Դիմարկո, Տյուրամ, Սանչես։

«Ինտեր» - «Ռեալ Սոսիեդադ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում