22:50  ,  12 դեկտեմբերի, 2023

ՀՖՖ հերթական/ընտրական ժողովի օրակարգը

Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստը:

Օրակարգում ընդգրկված էր 4 հարց: 

Առաջին հարցը քննարկելուց հետո ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները հաստատեցին ՀՖՖ Կարգապահական եւ Էթիկայի կոմիտեի եւ ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի վերջնական կազմերը  ՀՖՖ 24-րդ հերթական ժողովին ներկայացնելու համար:

Երկրորդ հարցը ՀՖՖ անդամության թեկնածությունների քննարկումը եւ հաստատումն էր ՀՖՖ 24-րդ հերթական ժողովին  (դեկտեմբերի 23-ին) ներկայացնելու համար:

Քննարկելով բոլոր հայտերը՝ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները կողմ քվեարկեցին 7 ակումբների՝ «Աղթամար աղջիկների ֆուտբոլի ակադեմիա» ՍՊԸ, «Այգ» ՖԱ ՀԿ, «Լոռի Վանաձոր» ՖԱ ՀԿ, «Վանաձոր ՖԱ» ՀԿ, «Աբովյան Ակադեմիա» Ֆուտբոլային ՀԿ, «Բենտոնիտ ՖԱ» ՀԿ, «Օլիմպիա ՖԱ» ՀԿ անդամության հարցը ՀՖՖ ժողովին ներկայացնելուն  և դեմ քվեարկեցին մյուս Երկու ակումբների՝ «Էրեբունի ՍԱ» ՀԿ և «Զանգեզուր ՖԱ» ՀԿ անդամության հարցը ՀՖՖ ժողովին ներկայացնելուն: 

Երրորդ հարցի քննարկումից հետո ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները կողմ քվեարկեցին 2023 թվականի ֆինանսական տարվա ՀՖՖ Անկախ աուդիտորի («Բի Դի Օ»  ընկերության) նշանակումը ՀՖՖ 24-րդ հերթական ժողովին ներկայացնելուն:  

Վերջում ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները քվեարկեցին ՀՖՖ 24-րդ հերթական ժողովի օրակարգի հաստատման օգտին:

Հերթական ժողովի օրակարգ․

Հայտարարություն առ այն, որ Ժողովը հրավիրվել և գումարվել է ՀՖՖ-ի կանոնադրությանը

համապատասխան/ Ժողովին մասնակցող պատվիրակների լիազորությունների ճանաչում

  1. Ժողովի օրակարգի հաստատում
  2. Նախագահի ուղերձ
  3. Ժողովի արձանագրության հաստատման համար պատվիրակների ընտրություն
  4. Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն
  5. ՀՖՖ անդամների ներկայացրած առաջարկությունների քննարկում
  6. ՀՖՖ գործունեության հաշվետվության հաստատում (2022 դեկտեմբեր – 2023 դեկտեմբեր)
  7. ՀՖՖ նախորդ ֆինանսական տարվա (2022թ․) ֆինանսական հաշվետվության և անկախ աուդիտորական

եզրակացության հաստատում

  1. ՀՖՖ 2024 թվականի ֆինանսական տարվա բյուջեի հաստատում
  2. ՀՖՖ Անկախ աուդիտորի (աուդիտորական ընկերության) նշանակում
  3. ՀՖՖ նախագահի ընտրություն
  4. ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահի/փոխնախագահի/անդամների նշանակում
  5. ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նախագահի/փոխնախագահի/անդամների նշանակում
  6. «Աբովյան ակադեմիա» Ֆուտբոլային ՀԿ, «Ախթամար աղջիկների ֆուտբոլի ակադեմիա» ՍՊԸ, «Այգ ՖԱ»

ՀԿ, «Բենտոնիտ ՖԱ» ՀԿ, «Լոռի-Վանաձոր ՖԱ» ՀԿ, «Վանաձոր ՖԱ» ՀԿ, «Օլիմպիա ՖԱ» ՀԿ՝ ՀՖՖ

անդամության հաստատում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում