17:07  ,  12 դեկտեմբերի, 2023

«Արարատը» հեռացրեց գլխավոր մարզիչին

Երևանի «Արարատի» և ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանի միջև համագործակցությունը դադարեցնելու մասին որոշում է կայացվել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Գագիկ Սիմոնյանն «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնը ստանձնել էր 2023 թվականի գարնանը և գլխավորել թիմը 2023/23 մրցաշրջանի գարնանային և 2023/24 մրցաշրջանի աշնանային հատվածներում:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Գագիկ Սիմոնյանին իր նվիրվածության և կատարած աշխատանքի համար, նաև հաջողություններ է մաղթում հետագա մարզչական կարիերայում:

Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրից հետո «Արարատը» 21 միավորով 7-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում