15:04  ,  12 դեկտեմբերի, 2023

Արաս Օզբիլիզը հրապարակել է հայկական ֆուտբոլի զարգացման իր տեսլականն ու նախընտրական ծրագիրը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Արաս Օզբիլիզը գործարկել է պաշտոնական կայք, որում ներկայացրել է հայկական ֆուտբոլի զարգացման իր տեսլականն ու նախընտրական ծրագիրը։

«Հարգելի՛ ֆուտբոլասերներ, ֆուտբոլիստներ, մարզիչներ, մրցավարներ, հայկական ֆուտբոլի ապագայով մտահոգ քաղաքացիներ, իմ պաշտոնական էջում կարող եք ծանոթանալ  հայկական ֆուտբոլի զարգացման  նախընտրական ծրագրին։

Ես միշտ բաց եմ երկխոսության եւ համագործակցության համար և պատրաստակամ բարեփոխումների գործընթացում ներգրավել բոլոր ցանկացողներին։

Պրոֆեսինոալ, արդար, վճռական՝ հանուն հայկական ֆուտբոլի»,- գրել է Արաս Օզբիլիսը ֆեյսբուքյան էջում։

ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին։ Պաշտոնի համար պայքարելու է երկու թեկնածու՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ Արաս Օզբիլիզը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում