21:20  ,  11 դեկտեմբերի, 2023

Ռոբերտ Արզումանյանն աջակցություն է հայտնել Արաս Օզբիլիզին ՀՖՖ նախագահի ընտրությունում (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Երեւանի «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը աջակցություն է հայտնել Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արաս Օզբիլիսին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում։

Ռոբերտ Արզումանյանը տեսաուղերձ է հրապարակել ֆեյսբուքյան էջում։

«Դու միշտ եղել ես աշխատասեր, արդար եւ պայքարող հանուն գաղափարի։ ՀՖՖ նախագահի ընտրություններում իմ աջակցությունն եմ հայտնում քեզ՝ հուսով եւ վստահ, որ շարունակելու ես նույն կերպ, նույն մտադրությամբ համախմբել ֆուտբոլ խաղին առնչվող բոլոր շերտերին հանուն գաղափարի եւ արդար խաղի»,- ասել է Ռոբերտ Արզումանյանը։

ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին։ Պաշտոնի համար պայքարելու է երկու թեկնածու։ Մյուս թեկնածուն գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում