15:57  ,  11 դեկտեմբերի, 2023

«Փյունիկը» ոչ ոքի խաղաց «Արարատի» հետ (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 20-րդ տուրում առաջատար «Փյունիկը» հյուրընկալեց «Արարատին»:  Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

Արդեն 46-րդ վայրկյանին հանդիպման հաշիվը բացեց «Փյունիկի» բրազիլացի հարձակվող Վագներ Գոնսալվեշը։

5-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Արարատի» կամերունցի կիսապաշտպան Հաջի Մուստաֆան, որը 55-րդ րոպեին նաեւ դուբլ ձեւակերպեց։

«Փյունիկը» պարտությունից խուսափեց 85-րդ րոպեին կոլումբացի պաշտպան Խուան Բրավոյի խփած գոլի շնորհիվ։

«Փյունիկը» 48 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից»։ «Արարատը» 7-րդն է՝  21 միավոր։

Հաջորդ տուրը կմեկնարկի փետրվարի 23-ին։

Հայաստանի առաջնություն, 20-րդ տուր

«Փյունիկ» - «Արարատ»՝ 2:2

Վագներ Գոնսալվեշ, 1, Խուան Բրավո, 85 - Հաջի Մուստաֆա, 5,  55

Դեկտեմբերի 10

«Վեստ Արմենիա» - «Ալաշկերտ»՝ 1:1

Սարգիս Մեթոյան, 78 - Վիտալի Ուստինով, 18

Դեկտեմբերի 9

«Ուրարտու» - «Արարատ-Արմենիա»՝ 1:3

Միքայել Միրզոյան, 90+9 - Մոհամեդ Յատարա, 22, 11մ, Տենտոն Իենե, 38, 45+7

«Վան» - «Շիրակ»՝ 4:0

Բենիկ Հովհաննիսյան, 52, Օլաոլուվա Օետունդե, 64, Արման Մկրտչյան, 80, Սերյոժա Ուրուշանյան, 90

Դեկտեմբերի 8

ԲԿՄԱ - «Նոա»՝ 0:2

Արթուր Միրանյան, 6, Էդգար Մովսեսյան, 74

Изображение

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում