Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 20-րդ տուրում առաջատար «Փյունիկը» հյուրընկալեց «Արարատին»: Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
Արդեն 46-րդ վայրկյանին հանդիպման հաշիվը բացեց «Փյունիկի» բրազիլացի հարձակվող Վագներ Գոնսալվեշը։
5-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Արարատի» կամերունցի կիսապաշտպան Հաջի Մուստաֆան, որը 55-րդ րոպեին նաեւ դուբլ ձեւակերպեց։
«Փյունիկը» պարտությունից խուսափեց 85-րդ րոպեին կոլումբացի պաշտպան Խուան Բրավոյի խփած գոլի շնորհիվ։
«Փյունիկը» 48 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից»։ «Արարատը» 7-րդն է՝ 21 միավոր։
Հաջորդ տուրը կմեկնարկի փետրվարի 23-ին։
Հայաստանի առաջնություն, 20-րդ տուր
«Փյունիկ» - «Արարատ»՝ 2:2
Վագներ Գոնսալվեշ, 1, Խուան Բրավո, 85 - Հաջի Մուստաֆա, 5, 55
Դեկտեմբերի 10
«Վեստ Արմենիա» - «Ալաշկերտ»՝ 1:1
Սարգիս Մեթոյան, 78 - Վիտալի Ուստինով, 18
Դեկտեմբերի 9
«Ուրարտու» - «Արարատ-Արմենիա»՝ 1:3
Միքայել Միրզոյան, 90+9 - Մոհամեդ Յատարա, 22, 11մ, Տենտոն Իենե, 38, 45+7
«Վան» - «Շիրակ»՝ 4:0
Բենիկ Հովհաննիսյան, 52, Օլաոլուվա Օետունդե, 64, Արման Մկրտչյան, 80, Սերյոժա Ուրուշանյան, 90
Դեկտեմբերի 8
ԲԿՄԱ - «Նոա»՝ 0:2
Արթուր Միրանյան, 6, Էդգար Մովսեսյան, 74
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում