Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 20-րդ տուրում չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» ընդունեց «Արարատ-Արմենիային» եւ պարտություն կրեց 1:3 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Տենտոն Իենեն։ Աչքի ընկավ նաեւ գվինեացի հարձակվող Մոհամեդ Յատարան։
Դաշտի տերերից ավելացված ժամանակում գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Միքայել Միրզոյանը։
«Արարատ-Արմենիան» 42 միավորով հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Նոային» եւ երրորդն է, «Ուրարտուն» չորրորդն է՝ 34 միավոր։ Առաջատար «Փյունիկն» ունի 47 միավոր։
Հայաստանի առաջնություն, 20-րդ տուր
«Ուրարտու» - «Արարատ-Արմենիա»՝ 1:3
Միքայել Միրզոյան, 90+9 - Մոհամեդ Յատարա, 22, 11մ, Տենտոն Իենե, 38, 45+7
«Վան» - «Շիրակ»՝ 4:0
Բենիկ Հովհաննիսյան, 52, Օլաոլուվա Օետունդե, 64, Արման Մկրտչյան, 80, Սերյոժա Ուրուշանյան, 90
Դեկտեմբերի 8
ԲԿՄԱ - «Նոա»՝ 0:2
Արթուր Միրանյան, 6, Էդգար Մովսեսյան, 74
Դեկտեմբերի 10
«Վեստ Արմենիա» - «Ալաշկերտ»՝ 14:00
Դեկտեմբերի 11
«Փյունիկ» - «Արարատ»՝ 14:00
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում