Արմեն Գյուլբուդաղյանցը նշանակվել է Երեւանի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը
Փորձառու և ճանաչված մասնագետը կգլխավորի նաեւ Հայաստանի Մ-21 հավաքականը։ Գյուլբուդաղյանցը նաև կկատարի ՀՖՖ մարզական տնօրենի պարտականությունները՝ համակարգելով Հայաստանի բոլոր պատանեկան հավաքականների աշխատանքը:
Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Արմեն Գլուլբուդաղյանցի միջև:
56-ամյա մասնագետի հետ կնքվել է 2.5 տարվա պայմանագիր՝ մինչև 2026 թ. մայիսի 31-ը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում