16:18  ,  8 դեկտեմբերի, 2023

Արմեն Գյուլբուդաղյանցը՝ ԲԿՄԱ-ի եւ Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ

Արմեն Գյուլբուդաղյանցը նշանակվել է Երեւանի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը

Փորձառու և ճանաչված մասնագետը  կգլխավորի նաեւ Հայաստանի Մ-21 հավաքականը։ Գյուլբուդաղյանցը նաև կկատարի ՀՖՖ մարզական տնօրենի պարտականությունները՝ համակարգելով Հայաստանի բոլոր պատանեկան հավաքականների աշխատանքը:

Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Արմեն Գլուլբուդաղյանցի միջև:

56-ամյա մասնագետի հետ կնքվել է 2.5 տարվա պայմանագիր՝ մինչև 2026 թ. մայիսի 31-ը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում