Տեղի է ունեցել ՈւԵՖԱ Ռեգիոնների գավաթի նախնական և որակավորման փուլերի վիճակահանությունը: Հայաստանը, որպես ցածր ֆուտբոլային վարկանիշ ունեցող երկիր, ընդգրկված էր նախնական փուլի մասնակիցների շարքում:
Վիճակահանության արդյունքում Հայաստանը ներկայացնող թիմը (կոնկրետ թիմը պարզ կդառնա ավելի ուշ) ընդգրկվեց նախնական փուլի A խմբում, որտեղ կմրցի Էստոնիայի և Ալբանիայի թիմերի հետ: Մրցաշարը տեղի կունենա 2024 թ. մայիսին Ալբանիայում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
Նախնական փուլը հաղթահարելու դեպքում Հայաստանը ներկայացնող թիմը որակավորման փուլում կընդգրկվի 5-րդ խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Չեխիայի, Բոսնիա-Հերցեգովինայի և Շոտլանդիայի թիմերը:
ՈւԵՖԱ Ռեգիոնների գավաթը մրցաշար է, որին մասնակցում են ՈւԵՖԱ անդամ ասոցիացիաների տարբեր մարզեր ներկայացնող սիրողական թիմեր: Հայաստանը կմասնակցի այս մրցաշարին 2010/2011 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում